• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը «Հանդիպում Եվրոպայի և Ամերիկաների գործընկերների հետ 2022» միջոցառմանը:

07 ապրիլի, 2022
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը «Հանդիպում Եվրոպայի և Ամերիկաների գործընկերների հետ 2022» միջոցառմանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. ապրիլի 7-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից կազմակերպվել էր «Հանդիպում Եվրոպայի և Ամերիկաների գործընկերների հետ 2022»  միջոցառումը, որին հրավիրված էին մասնակցելու նշված տարածաշրջանների՝ Վիետնամում հավատարմագրված երկրների դեսպանները: Միջոցառման նպատակն էր շնորհակալություն հայտնել Վիետնամի և այդ երկրների միջև առևտրային հարաբերություններին նպաստելու համար, ինչպես նաև քաջալերել առևտրի ծավալների հետագա խթանումը:

Հանդիպմանն, ի թիվս Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, մասնակցում էր նաև Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը:

Բացման խոսքով հանդես է եկել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Նգույեն Հոնգ Դիենը (Mr. Nguyen Hong Dien): Իր ելույթում ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարը կարևորել է Վիետնամի տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը և խորացումը Եվրոպայի և ամերիկյան մայրցամաքի գործընկերների հետ:

Պարոն Դիենն իր ելույթում նաև անդրադարձավ COVID-19 համավարակի տարածման ժամանակաշրջանում Վիետնամի կողմից իրականացվող երկու կարևոր նպատակներին՝ COVID-19 համավարակի տարածման կանխարգելումը և երկրի տնտեսության վերականգնումն ու զարգացումը, ինչպես նաև ներկայացրեց երկրի արձանագրած տնտեսական ցուցանիշները: Նա հատկապես կարևորեց այն փաստը, որ չնայած համավարակի առաջացրած դժվարություններին, Վիետնամը շարունակում է պահել իր կայուն տեղն աշխարհի առաջին քսան երկրների թվում՝ տնտեսության և միջազգային առևտրի ցուցանիշներով:

Նախարարը նշեց, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնելու վիետնամական ընկերություններին օգնելուն՝ COVID19-ի հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման և արտադրությունը խթանելու, ապրանքների ներմուծման ու արտահանման համար, մասնավորապես հիմնվելով թվայնացված ու «խելացի» արդյունաբերության վրա: Էներգետիկ բնագավառի համար նախապատվություն են լինելու «կանաչ», մաքուր և վերականգնվող աղբյուրներին: Կարևորվեց նաև e-commerce-ի հետագա զարգացումը:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունից հետո կազմակերպվեց շրջայց՝ սրահում տեղակայված Վիետնամի առաջատար ընկերությունների տաղավարներով: Մասնավորապես ներկայացված էին էներգետիկայի (գազ, հիդրոէներգիա, քամու էներգիա), գյուղատնտեսության, օդային հաղորդակցության և արտահանման բնագավառների ընկերությունները:

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: